Կարևոր իրադարձություններ

Այլևս ժամը 10-12-ը միայն կենսաթոշակի տարիքի անձանց սպասարկելը պարտադիր չէ. Տիգրան Ավինյանի նոր որոշումը

01 Օգոստոս, 2020 09:59
Այլևս ժամը 10-12-ը միայն կենսաթոշակի տարիքի անձանց սպասարկելը պարտադիր չէ. Տիգրան Ավինյանի նոր որոշումը

Այսօր ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ստորագրել է N230-Ն որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին