Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց» օդանավակայանում 27-ամյա հետախուզվողի ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանություն

31 Հուլիս, 2020 18:36
«Զվարթնոց» օդանավակայանում 27-ամյա հետախուզվողի ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանություն

Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։ 

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին