Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Հայ սակրավորները Սիրիայում 19 878 քմ տարածք են ականազերծել

30 Հուլիս, 2020 13:20
Հայ սակրավորները Սիրիայում 19 878 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։ Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների:

Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ Ավետարանական Համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆ» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, Համազգային Թատրոնի կազմակերպած Հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:

Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաները Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին, ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:


Հում
անիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին