Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման

29 Հուլիս, 2020 21:33
Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Մոտ երկու ամիս տևած քննությունից հետո, դատարանի որոշմամբ՝ Մազլում Դ․ անունով մեղադրյալը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին