Կարևոր իրադարձություններ

Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ

29 Հուլիս, 2020 19:50
Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ

Հուլիսի 29-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու և Գևորգ Չաուշի փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտաշես Խ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ստեփան Հ․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին