Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

28 Հուլիս, 2020 23:55
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը առաջիկայում սպասվող Երևան-Մոսկվա չվերթների վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Ըստ արտերկրից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երեւանից Մոսկվա թռիչքները տեղի կունենա օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 17:50-ին, իսկ օգոստոսի 8-ին՝ տեղական ժամանակով 15:50-ին։

Նշված չվերթից օգտվելու իրավունք կունենան միայն Մոսկվայի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզեի բնակիչները: 

Չվերթին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1: Օդանավում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կազմվելու են գրանցման հիման վրա»,- նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին