Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկում հայտնաբերել են մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված

28 Հուլիս, 2020 23:41
Ոստիկանները Ներքին Շենգավիթի տներից մեկում հայտնաբերել են մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված

Հուլիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի տներից մեկում և հարակից շինություններում հայտնաբերեցին մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հողատարածքում հայտնաբերվեց կանեփի 164 բույս։

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս

Դիտել ավելին