Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից

28 Հուլիս, 2020 20:59
Մանրամասներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Այստեղ բռնազավթող կողմը Հայաստանն է։ Մեր հարգելի նախագահը այդ մասին նախօրեին հայտնեց նաև հարգելի Պուտինին», – հայտարարել է Քալընը՝ հավելելով, որ Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։

Հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ զորավարժություն է անցկացրել՝ Էրդողանի խոսնակը նշել է, որ հիմա էլ Թուրքիան է Ադրբեջանի հետ զորավարժություն անցկացնում, քանի որ այդ երկու երկրների միջև  ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր կա։ Հերթական անգամ անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին՝ Քալընը  նշել է․

Թուրքիայի նախագահի խոսնակը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝  լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու և վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին