Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ

28 Հուլիս, 2020 16:18
Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ

Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին.

Ինչպիսի՞ արձագանք է գտել Աննա Հակոբյանի խաղաղության կոչը։ Արդյոք ադրբեջանցի կանայք միացե՞լ են արշավինգրանցվե՞լ են կայքէջում։

- ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը և համանուն կայքէջը մեծ հետաքրքրություն է առաջացնում տարբեր երկրներում: Վերջին օրերին կայքէջը տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Հարկ է նշել, որ գրանցվողները նույնպես մեծ թիվ են կազմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցի կանանց, ապա Ադրբեջանից նույնպես կա ակտիվություն, սակայն հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ խղճի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ապա մենք հենց այդ կանանց անվտանգությունից ելնելով որևէ տվյալ չենք հրապարակի:

Նշենք, որ հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը գրել է, որ հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է 2018թ. հուլիսի 24-ին, Մոսկվայում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին