Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի համավարակը սաստկանում է․ ԱՀԿ ղեկավար

27 Հուլիս, 2020 23:43
Կորոնավիրուսի համավարակը սաստկանում է․ ԱՀԿ ղեկավար

Նոր կորոնավիրուսի պատճառած հիվանդության համաճարակն աճում է աշխարհում. վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդացածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնի, մահացածների թիվը գերազանցել է 640 հազարը: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրայեսուսը, գրում է TASS լրատվական գործակալությունը:

«Համաճարակը շարունակում է արագանալ»,- ասել է Հեբրայեսուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ կգումարի՝ գնահատելու նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նա հիշեցրել է, որ հունվարի 30-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումն արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը միջազգային անհանգստություն է առաջացնում:

«Համաձայն միջազգային կանոնակարգի՝ ես այս շաբաթ կհրավիրեմ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ՝ համաճարակը վերագնահատելու և համապատասխան ցուցումներ ստանալու համար»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

 

Լրահոս

Դիտել ավելին