Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները 63-ամյա քաղաքացու տան խուզարկությամբ թմրանյութ են հայտնաբերել

27 Հուլիս, 2020 22:34
Ոստիկանները 63-ամյա քաղաքացու տան խուզարկությամբ թմրանյութ են հայտնաբերել

Հուլիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հարուցված քրեական գործի շրջանակում, խուզարկել են Հայանիստ գյուղի 63-ամյա մի բնակչի տունը և կից օժանդակ շինությունները։ Տան հյուրասենյակում գտնվող պայուսակից հայտնաբերվել է 6,5 գրամից ավելի չորացված, մանրացված կանեփանման զանգված: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տանտերը հայտնել է, որ հայտաբերվածը պատկանում է իր 62-ամյա հյուրին: Հյուրը ևս հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն, քաղել է Հայանիստ գյուղի հարակից դաշտում աճած կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին