Կարևոր իրադարձություններ

Դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին․ ArmLur.am

27 Հուլիս, 2020 21:27
Դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին․ ArmLur.am

Քիչ առաջ դատարանն ազատ է արձակել Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է փաստաբան Գոռ Գևորգյանը։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին