Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

27 Հուլիս, 2020 20:40
Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 24-ի հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։  Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը հետ  է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին