Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք․ որոշակի սահմանափակումներ են մտցվել

26 Հուլիս, 2020 11:51
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք․ որոշակի սահմանափակումներ են մտցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 9 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված:

Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:

Դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ունենք առողջացման 1 դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին