Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք․ Արցախի ԱՆ

25 Հուլիս, 2020 12:15
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք․ Արցախի ԱՆ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ։ 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 104, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին