Կարևոր իրադարձություններ

Երևանում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում. բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ. Հակոբ Կարապետյան

25 Հուլիս, 2020 10:25
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում. բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքում լեդ-լուսավորության էներգախնայող համակարգ է անցկացվում։ Սա Թումանյան փողոցն է, Դավթաշենում, Աջափնյակում եւ Նուբարաշենում հիմնականում ավարտվել է ծրագիրը։ Սա ե՛ւ էներգիա է խնայում, ե՛ւ համայնքի գումարները։

Բայց այն, ինչ ուշադրություն է գրավում՝ տարածքի կահավորման կոկիկությունն է՝ առանձնացված գոտիներով եւ ծանուցող թերթիկներով։ Սա կարող է արտաքին աշխատանքի կազմակերպման օրինակելի ձեւ լինել։

Ծրագիրն իրագործվում է ԵՄ եւ E5P-ի հետ համագործակցությամբ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ծրագրի շրջանակում բոլոր մալուխները անցկացվում են գետնի տակ։ Նկարներում երեւացող փորվածքները հենց դրա համար են»։

 

Լրահոս

Դիտել ավելին