Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 16 միլիոնի

25 Հուլիս, 2020 00:30
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 16 միլիոնի

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15,844,054-ի, մահացել է 639,900 մարդ, ապաքինվել՝ 9,649,208-ը։  

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 148,173 մարդ, վարակվել՝ 4,229,530-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (2,303,661 վարակված, 84,440 մահ) և Հնդկաստանը (1,337,022 վարակված, 31,406 մահ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին