Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

24 Հուլիս, 2020 22:51
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում և մարզերում

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հուլիսի 25-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին