Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն․ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ հրամանատարներին և զինվորներին

24 Հուլիս, 2020 19:58
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն․ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ հրամանատարներին և զինվորներին

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը՝ հրամանատարներին և զինվորներին։

«Պետք է կռվենք և հաղթենք, քանզի խեղճերի արցունքներից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները: Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Միասին առաջ դեպի հաղթանակ»,- զինվորներին է դիմել գեներալ-լեյտենանտը:

На изображении может находиться: текст

 

 

Լրահոս

Դիտել ավելին