Կարևոր իրադարձություններ

Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները․ Ուկրաինայի հայերի միություն

24 Հուլիս, 2020 18:14
Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները․ Ուկրաինայի հայերի միություն

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: Այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ, գրում է  AnalitikaUA.net-ը։

«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: 

Նշվում է, որ ներկայումս հայտնի է Կիեւի տարբեր ծայրամասերում հրկիզման փորձի երկու դեպքի մասին: Ըստ առկա տեղեկությունների՝ զոհեր չկան, հրդեհի հետևանքով տուժել են հաստատությունների առանձին հատվածներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին