Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում. Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց

24 Հուլիս, 2020 10:46
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում. Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:

Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:

Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»:

Լրահոս

Դիտել ավելին