Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա. ձերբակալվածներ կան (տեսանյութ)

24 Հուլիս, 2020 08:55
Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա. ձերբակալվածներ կան (տեսանյութ)

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին