Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը

23 Հուլիս, 2020 22:33
Ուրուգվայի Ազգային կուսակցությունը կոչ է արել հարգել ԼՂ հակամարտության կարգավորման հանձնառությունը

Ուրուգվայի Ազգային կուսակցությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումները, կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստանձնած միջազգային պարտավորությունները: Կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ հայ-ադրբեջանական սահմանին պատերազմական լարվածության կապակցությամբ  կոչ է արել խաղաղության և ամրապնդելու կողմերի միջև հրադադարը:

Կուսակցությունը պետություններին կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել խաղաղության պահպանմանը և հավատարիմ մնալ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային կոնվենցիաններին, ինչպես նաև հավատարիմ լինել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բոլոր տիպի թշնամական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարին կոչին:

 

Ուրուգվայի Ազգային կուսակցությունն ակնկալում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա՝ գերակա համարելով միջազգային խաղաղության պահպանումը, քաղաքացիական բնակչության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և հատկապես հիմնարար հանդիսացող կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին