Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին: