Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 187-ի․ Արցախի ԱՆ

23 Հուլիս, 2020 11:53
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 187-ի․ Արցախի ԱՆ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 216 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին