Կարևոր իրադարձություններ

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ բուժաշխատողների շրջանում մահվան դեպք ունենք․ Ալինա Նիկողոսյան

22 Հուլիս, 2020 19:28
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ բուժաշխատողների շրջանում մահվան դեպք ունենք․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին