Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանին հաջողվում է բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից. «Փաստ»

21 Հուլիս, 2020 08:16
Դավիթ Տոնոյանին հաջողվում է բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ցանկացած երկրում չափազանց կարեւոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները եւ թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները:

Եվ փառք Աստծո, որ հայկական բանակն այդպիսին է՝ անցած երեսուն տարիներին ամբողջապես կայացած՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: Փորձագետների համոզմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ հակառակ պարագայում մեծ է լինում քաղաքական իշխանությունների գայթակղությունը՝ սեփականաշնորհել, քաղաքականացնել, անձնավորել հաղթանակները:  

Ավելին, որքան էլ ցավալի է, բանակի հետ որեւէ աղերս չունեցող առանձին գործիչներ բանակի հաշվին երբեմն փորձում են քաղաքական կամ անձնական դիվիդենտներ հավաքել: Այնինչ, ոչ մի քաղաքական ուժ, ներառյալ եւ առաջին հերթին իշխանությունը, իրավունք չունի քաղաքական դիվիդենտներ փնտրել եւ առավել եւս քաղել բանակի արձանագրած փայլուն արդյունքներից։

Սակայն, ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, պետք է նշել, որ նրան հաջողվել է նման շահարկումներից, քարոզչությունից բանակը զերծ պահել, խուսափել հաջողությունը բացառապես «նոր Հայաստանի» իրողությունների կամ մեկ անձի հետ ասոցացնելու հավանական փորձերից կամ «ջանքերից»: 

Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր: Եվ նախարարի պահվածքը չափազանց կարեւոր է, քանզի որեւէ պարագայում բանակին, զինվորին ու գեներալին նեղացնել պարզապես չի կարելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին