Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի անդամներին պաշտոնապես տեղեկացրել է մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին

20 Հուլիս, 2020 19:29
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի անդամներին պաշտոնապես տեղեկացրել է մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին