Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    563,5
    575,5

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները ընտրվել են հայ ժողովրդի կողմից, և իր իրավունքը չէ՝ քիթը մտցնել և գնահատականներ տալ․ Ստյոպա Սաֆարյան

20 Հուլիս, 2020 19:00
Իշխանությունները ընտրվել են հայ ժողովրդի կողմից,  և իր իրավունքը չէ՝ քիթը մտցնել  և գնահատականներ տալ․ Ստյոպա Սաֆարյան

«Կարծիք հայտնել կարող է յուրքանչյուրը, ուղղակի պետք է հասկանալ ՝ ինքը կարծիք հայտնում է որպես Russian Today-ի, Sputnik-ի ղեկավար, թե՞ պարզապես Մարգարիտա Սիմոնյան, որովհետև մարդիկ զայրացած են, որ ծագումով հայը կարող է Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումների դեպքում հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իրականում, նրա տեքստը դրա մասին էր։ Այդ կոչով, եթե ինքը դիմում է երկու կողմերին, բարի լիներ կոչով դիմել նաև Ալիևին, այլապես ստացվեց, որ հավասարապես մեղավոր է համարում՝ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, դրանից բացի՝ մի հատ էլ մատ է թափ տալիս Հայաստանի իշխանությունների վրա, և որ ավելի սարսափելին այն է՝  Հայաստանին համարելով վերացող պետություն, Ռուսաստանի անունից թքելով այդ պետության վրա և այլն։ Այս ամենն անթույլատրելի էր։ Որևէ մեկը նրա բերանը փակել չի կարող»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Russia Today կայքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունը, որտեղ վերջինս քննադատել էր Հայաստանի իշխանություններին, և մասնավորապես նշել․ « Վերջին տարիների վերաբերմունքից հետո արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իրավունք ունեն օգնություն սպասել Ռուսաստանից․․․  ՌԴ-ն իրավունքի ունի թքել Հայաստանի վրա։  

Անդրադառնալով այն հարցին, որ Մարգարիտա Սիմոնյանն իր գրառման մեջ անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նշելով,  թե Հայատանի իշխանությունները Քոչարյանին նստեցնելով թքել են «ռուս ընկերների» վրա, Սաֆարյանն ասաց․ «Ի՞նչ գիտի՝ թքել են, թե՞ չեն թքել։ Դրա համար եմ ասում՝ որտեղից վերցրեց, որ Հայաստանի արդարադատության հարցրերը ՌԴ-ի վրա թքել դարձավ, ո՞վ է իրեն թույլ տվել նման դիտարկումներ անել։ Հայաստանը չի խառնվում Ռուսաստանի ներսում տեղի ունեցող որևէ դատավարության,  եթե չի խառնվում, դա նշանակու՞մ է՝ Ռուսաստանն էլ մեզ վրա է թքո՞ւմ, երբ Լևոն Հայրապետյանին ՌԴ-ում դատում էին, և հայ հասարակությունը խնդրում էր հիվանդ մարդուն բանտից տուն ուղարկել, Ռուսաստանում որևէ մեկը դա չէր լսում, ռուսները մեզ վրա թքո՞ւմ էին։ Ես կարծում եմ՝ այսպիսի հարցեր կան։

Ամենամեծ անազնվությունը գիտե՞ք որն է, որ ինքն իրեն հայ չի համարում, ինչպես բազմաթիվ հարցազրույցներում է ասել, ինքը Հայաստանն իր հայրենիքը չի համարում, համարում է, որ մեկ հայրենիք ունի՝ Ռուսաստանն է։ Հարց է ծագում՝ ո՞վ է քեզ թույլ տվել ներկայանալ այդ ժողովրդի անունից, ինչպես ինքն է գրում՝ որպես մեկը, նման գռեհիկ գնահատականներ տալ Հայաստանին և հայ հասարակությանը։ Լավն են, թե՞ վատն են  Հայաստանի իշխանությունները,  դա իր գործը չէ, իշխանությունները ընտրվել են հայ ժողովրդի կողմից,  և իր իրավունքը չէ՝ քիթը մտցնել  և գնահատականներ տալ։ Շատ երկրներում մեր նախընտրած նախագահները չեն, մեզնից որ մեկը  կասկածի տակ դնո՞ւմ է ժողովրդի ընտրությունը։  Ընտրե՞լ են Վլադիմիր Պուտինին, ընդունում ենք որպես այդ երկրի ժողովրդի կատարած ընտրություն։  Որևէ մեկն իրեն թույլ տալիս է այն լկտիությունները, որը իրեն թույլ է տալիս Մարգարիտա Սիմոնյանը։

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին