Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Առինջ գյուղում. վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

19 Հուլիս, 2020 21:30
Արտակարգ դեպք Առինջ գյուղում. վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Երեկ՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում վիճաբանություն է: 20 րոպե անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ նույն փողոցում կրակոցներ են հնչել: 

Այսօր՝ հուլիսի 19-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի մի քանի ծակած վերքեր» և «պարանոցի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են. վիրավորներն են Առինջ գյուղի բնակիչ, 20-ամյա Վարդգես Բալյանը և Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Խաչատրյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 44 տան դիմացից: Կենտրոնի ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին և կարճ ժամանակ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց հետ ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Առինջ գյուղի բնակիչը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Բալյանին և Վ. Խաչատրյանին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օպերատիվ ճանապարհվ պարզվում է, թե արդյոք վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին