Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    524,5

  • EUR

    628
    640

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Հանձնարարականներ են եղել, որ սահմանամերձ համայնքերի դպրոցներում մինչև սեպտեմբերի 1-ը ապաստարաններ կառուցվեն. նախարար

19 Հուլիս, 2020 19:03
Հանձնարարականներ են եղել, որ սահմանամերձ համայնքերի դպրոցներում մինչև սեպտեմբերի 1-ը ապաստարաններ կառուցվեն. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Բերդ եւ Ներքին Կարմրաղբյուր համայնքներում եւ ծանոթացել ուսումնական հատստությունների վիճակին վերջին իրադարձություններից հետո: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

Նախարարի խոսքով՝ իրենց հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ից առաջ ինչպես են նախապատրաստվում ուսումնական տարվան:

«Գիտեք, որ մենք համավարակի պատճառով դասերն ընդհատել ենք  մարտի կեսերից եւ հիմա քննարկում ենք դասերը վերսկսելու հնարավորությունները, բայց սրան գումարվում է լարված իրավիճակը  այդ համայնքներում եւ մեզ նաեւ հետաքրքրում է, թե պաաստարանների տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից դպրոցներն ինչպես են պաշտպանված:

Հանձնարարականներ են եղել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը սահմանամերձ համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների, որպեսզի հարկ առաջացած դեպքում երեխաներին տեղափոխենք ապաստարաններ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին