Կարևոր իրադարձություններ

Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր և մեր հերոս տղեքի կողքին կանգնել․ Արսեն Հարությունյան

18 Հուլիս, 2020 16:06
Հեղինակ՝ Արսեն Հարությունյան
Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր և մեր հերոս տղեքի կողքին կանգնել․ Արսեն Հարությունյան

Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ու հայրս ամեն վայրկյան պատրաստ ենք մեկնել դիրքեր և մեր հերոս տղեքի կողքին կանգնել

Հայրս եղել է 1991թվականի Հայկական բանակի 1-ին դեսանտատագրոհայիններից մեկը։ Լաչինի դիրքերում 6 ամիս պայքարելուց հետո տեղափոխվել է Կուբաթլու, որտեղ թեժ մարտերի ընթացքում ստացել է ծանր մարտական վիրավորում:

Երկարատև ժամանակ ապաքինվելուց հետո վերադարձել է իր առօրյա կյանքին, զբաղվել սպորտով և մարզել պատանիներին:
Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 2016-ի Ապրիլյան պատերազմին:

Հիմա նույնպես ես և հայրս պատրաստ ենք ամեն վայրկյան մեկնել առաջնագիծ և կանգնել մեր հերոս սահմանապահ տղեքի կողքին»:

 

Լրահոս

Դիտել ավելին