Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 1 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 167-ի․ Արցախի ԱՆ

18 Հուլիս, 2020 11:28
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 1 քաղաքացու մոտ․ վարակակվածների թիվը հասավ 167-ի․ Արցախի ԱՆ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։   

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին