Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Արաբոյի Մանվելին հեռացրե՞լ են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնից. «Հրապարակ»

18 Հուլիս, 2020 08:05
Արաբոյի Մանվելին հեռացրե՞լ են ԵԿՄ փոխնախագահի պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այլեւս ԵԿՄ վարչության փոխնախագահը չէ․ երեկ Եղիազարյանը մեր լրագրողին տված հարցազրույցից հետո ասել է, որ իրեն չներկայացնենք որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ։ Լրագրողի հարցին՝ Ձեզ հեռացրե՞լ են այդ պաշտոնից, Եղիազարյանն ասել է, որ ինքնակամ է հրաժարվել՝ դեռեւս հունվարին, քանի որ չի կարողացել այդ պաշտոնում «օգտակար լինել» կառույցին, հիմա միայն ԵԿՄ շարքային անդամ է։ Նա հրաժարվել է այս թեմայով այլ հարցերի պատասխանել, մինչդեռ մենք որոնողական համակարգում երկար փնտրեցինք, բայց որեւէ հայտարարություն կամ լուր չգտանք այն մասին, որ Եղիազարյանը հեռանում է փոխնախագահի պաշտոնից։

Ճիշտ հակառակը՝ վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տված հարցազրույցներում ԶԼՄ-ները նրան ներկայացրել են որպես ԵԿՄ փոխնախագահ։ Մենք չկարողացանք ԵԿՄ-ից այս առիթով պարզաբանումներ ստանալ։

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ լուր էինք հրապարակել, որ ԵԿՄ-ում ցանկանում են իրենց շարքերից հեռացնել Մանվել Եղիազարյանին եւ Ռուստամ Գասպարյանին, քանի որ երկուսն էլ հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին