Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը․ Քիմ Քարդաշյանը կրկին կոչ է արել աջակցել Հայաստանին

17 Հուլիս, 2020 19:59
Հեղինակ՝ Քիմ Քարդաշյան
Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը․ Քիմ Քարդաշյանը կրկին կոչ է արել աջակցել Հայաստանին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակին: 

«Չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է կրակի համաշխարհային դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի կոչը՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չհրահրված հարձակումներով: Թիրախավորվել են Հայաստանի  քաղաքացիական ենթակառուցվածքները, և այժմ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ԱԷԿ-ին։

Հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը կերաշխավորի, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրի ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

If only I had a bright blue color on I would be the Armenian Flag

 

Լրահոս

Դիտել ավելին