Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ճանապարհաշինական թերությունները շտկելու վերջնաժամկետն օգոստոսի 1-ն է

17 Հուլիս, 2020 16:41
Վանաձորում ճանապարհաշինական թերությունները շտկելու վերջնաժամկետն օգոստոսի 1-ն է

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հերթական շրջայցը մարզկենտրոն Վանաձորում՝ նպատակ ուներ ուսումնասիրելու 2019թ.-ին սուբվենցիոն միջոցներով իրականացված, սակայն որակական լուրջ խնդիրների պատճառով այդպես էլ չընդունված ճանապարհաշինական ծրագրերը, շինարարի հետ քննարկելու հետագա քայլերը:

Ինչպես հայտնի է, նախորդ տարի մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը՝ «Մ. Բուատ» ՍՊԸ-ն, պարտավորվել էր հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ էր իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել և վճարվել էր միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց), 5-ում որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրվել: Լանջային փողոցի կառուցման անորակության փաստն ընդունել էր նաև շինկազմակերպությունը. այստեղ աշխատանքները պետք է իրականացվեն նորովի:

Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում եղավ Տավրոսի 8-րդ փողոցում, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող հատվածում, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասում, Լանջային և Լազյան փողոցներում: Աշխատանքների անորակությունը տեսանելի էր անգամ անզեն աչքով, համեմատաբար բարվոք էր վիճակը միայն Լազյան փողոցում, թեև վերջնական արդյունքի մասին կարելի կլինի խոսել միայն լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո:

-Առաջարկում եմ ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 1-ը, վերացնել թերությունները, որից հետո հարցը կկարողանանք քննարկել արդեն կառուցողական դաշտում: Այլընտրանք չկա. անորակ աշխատանքները միանշանակ չեն ընդունվելու,-դիմելով շինկազմակերպության ներկայացուցչին՝ ասաց Ա. Ղուկասյանը:

Շինարարը պատրաստակամ է, իսկ կկարողանա հասցնել, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը. օգոստոսի 1-ին ընդամենը հաշված օրեր են մնացել: 

Մարզի ղեկավարը շինհրապարակներում կլինի նաև ժամկետի ավարտին:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին