Կարևոր իրադարձություններ

Ճապոնիան մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ

16 Հուլիս, 2020 22:05
Ճապոնիան մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը ներկայացնելով Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը:

Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»։

 

Լրահոս

Դիտել ավելին