Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա երեք զոհ և մեկ տուժած

16 Հուլիս, 2020 21:33
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա երեք զոհ և մեկ տուժած

Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Nissan tiida» (վարորդ՝ Գայանե Ե․) և «Mercedes Vito» (վարորդ՝ Հովհաննես Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Անուշ Բ․-ին (ծնված 1999 թ.)։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է նրանց մահը:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարո Հ․-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Է․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Mercedes Vito» ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին