Կարևոր իրադարձություններ

Եթե այդ դիերը իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին այդտեղ մնացել այդքան ժամանակ և ինչին էր նրանց պետք մեր թույլտվություն դիերը տեղափոխելու համար․ Արծրուն Հովհաննիսյան

16 Հուլիս, 2020 21:20
Եթե այդ դիերը իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին այդտեղ մնացել այդքան ժամանակ և ինչին էր նրանց պետք մեր թույլտվություն դիերը տեղափոխելու համար․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ՀՀ ԶՈւ-ն թույլ է տվել, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերեն իրենց զինծառայողների դիերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա միակ տարածքը չէր, և նման տարածքներ էլի կան, որտեղ մնացելեն ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացավ զավեշտալի հակասություն:

Սա միակ տարածքը չէր, որտեղ մնացել են Ադրբեջանի զինվորների դիեր։ Եթե այդ դիերը իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին այդտեղ մնացել այդքան ժամանակ և ինչին էր նրանց պետք մեր թույլտվություն դիերը տեղափոխելու համար»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական կողմը տարհանում զոհերին։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին