Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնից տարհանվել է 1800 քաղաքացի. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ

16 Հուլիս, 2020 20:45
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնից տարհանվել է 1800 քաղաքացի. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին