Կարևոր իրադարձություններ

«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել

16 Հուլիս, 2020 12:23
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել

Այսօր՝ հուլիսի 16-ին՝ ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում տեղադրված է ռումբ ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։

 

Լրահոս

Դիտել ավելին