Կարևոր իրադարձություններ

Փրկարարները վերսկսել են Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակչի որոնողական աշխատանքները

14 Հուլիս, 2020 20:03
Փրկարարները վերսկսել են Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակչի որոնողական աշխատանքները

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։  

Ժամը 18։05-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այնուհետև՝ նաև հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։ Քաղաքացու շուրջ հինգ օր տևած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Մթության պատճառով աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին