Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք․ հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ԱԻՆ

14 Հուլիս, 2020 18:40
Նուբարաշենում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք․ հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ԱԻՆ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին