Կարևոր իրադարձություններ

Կեղծ լուր տարածող «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը․ ոստիկանություն

13 Հուլիս, 2020 21:52
Կեղծ լուր տարածող «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը․ ոստիկանություն

Այսօր՝ հուլիսի 13-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:

Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

«Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին