Կարևոր իրադարձություններ

ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

13 Հուլիս, 2020 14:57
ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն մտահոգություն է  հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին Տոյվո Կլաարը գրել է  թվիթերյան էջում։

«Մենք խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար չափազանց կարևոր է զսպվածություն ցուցաբերել, կապի բոլոր ուղիներն օգտագործել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին