Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

12 Հուլիս, 2020 12:00
Հայտնաբերվել է Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․) դին և դուրս բերել ջրանցքից։

 

Լրահոս

Դիտել ավելին