Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

«Ես բողոքի ակցիա չեմ անում. մեքենաս լվացել, տաքսի եմ քշում». դերասան Մանվել Խաչատրյան

11 Հուլիս, 2020 19:15
Հեղինակ՝ Մանվել Խաչատրյան
«Ես բողոքի ակցիա չեմ անում. մեքենաս լվացել, տաքսի եմ քշում». դերասան Մանվել Խաչատրյան

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Մանվել Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոլեգաներին՝ խնդրելով ճիշտ գնահատել համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը:

«Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկին չնեղացնելով՝ խնդրում եմ համբերություն ունեցեք , ճիշտ գնահատեք պահը. կորոնավիրուսը աղետ է, ոչ մեկն իր հոպարի տնից չի բերել վիրուսը։ Իսկ աղետի պայմաններում միտինգ անելը, կարծում եմ, վնասարար է մեր երկրի ապագայի համար: Ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից, ինքս էլ վարձով եմ ապրում (բայց՝ 55 000-անոց համեստ բնակարանում, ոչ թե՝ 150 000-անոցում) ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել, տաքսի եմ քշում: Կներեք, բայց ոչ մեկիդ էլ ինձնից վեր չեմ դասում, օրինակ՝ 1988թ.-ի երկրաշարժից հետո ոչ մեկը ռեստորան բացել չէր տալիս, չէ՞ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում: Եթե շատ դժվար է, հաշվեհամար ուղարկեք, մեկս մյուսին օգնենք, մինչեւ դուրս գանք այս աղետալի իրավիճակից։

Հ.Գ. Սիրելով ու հարգելով եմ գրում: Եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից: Բա մենք էդ տղեքն ենք, որ ռեստորանից բացի, ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։ Ձեր Մավ»,-գրել է դերասանը:

Լրահոս

Դիտել ավելին