Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում անչափահասը դանակահարվել է․ կասկածվողը հայտնաբերվել է

10 Հուլիս, 2020 21:08
Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում անչափահասը դանակահարվել է․ կասկածվողը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժնում էր։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։

Դանակն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին