Սույն թվականի հուլիսի 9-ին ժամը 14.50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին , տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:
Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։