Կարևոր իրադարձություններ

Սեուլի անհետ կորած քաղաքապետին մահացած են գտել

09 Հուլիս, 2020 21:49
Սեուլի անհետ կորած քաղաքապետին մահացած են գտել

Սեուլի անհետ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունին մահացած են գտել։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։

Ավելի վաղ հարավկորեական ոստիկանությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ գտել է մարմինը քաղաքապետի, սակայն մի քանի ժամ անց լուրը հաստատվել է:

Նշենք, որ Հարավային Կորեայի ոստիկանությունն այսօր հայտարարել էր, որ որոնում է Սեուլի՝ անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունին։

Քաղաքապետի դուստրը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ 64-ամյա հայրն անհետացել է։ Նա տնից դուրս էր եկել՝ առանց որևէ մեկին խոսք ասելու, սակայն թողել է ժառանգության նման մի գրություն։ 

Պակ Վոն Սունը Սեուլի քաղաքապետ է դարձել 2011 թվականին:

 

Լրահոս

Դիտել ավելին